|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունը Կապանի օդանավակայանի թռիչքների փորձարկման կադրեր է շրջանառում` փորձելով ցույց տալ, թե կարևորում է Սյունիքի զարգացումը:
Դեռ մի կողմ դնենք, որ օդանավակայանի հիմնանորոգումից մինչև տեխնիկական հնարավորությունների ստեղծումը մինչև 2018 թվականն է արվել, բայց մի կարևոր հանգամանքի մասին իշխանական քարոզչությունը երբեք չի խոսի:
Երբ Կապանի օդանավակայանի գործարկման մասին դեռ նոր էր քննարկումներ ընթանում, այն թշնամուց ուղիղ գծով հեռու էր շուրջ 100 կմ-ով, իսկ հիմա նույն օդանավակայանը, նրա թռիչքուղին, հարակից հանրապետական նշանակության ճանապարհը սովորական ավտոմատի նշանառության դաշտում են` 100-200 մետրի վրա:
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում` չմոռանաք հաջորդ տարի բյուջեի կատարողականում մտցնենք»: