|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը նոր հրամանատար ունի. նա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն է, հայտնեց ՌԴ ՊՆ–ի աղբյուրը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Լենցովն այս պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին։
Մինչև 2020 թվականը Ալեքսանդր Լենցովը եղել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը։ Նա Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների, Սիրիայում ռուսական ռազմական գործողության մասնակից։