|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չնայած այն հանգամանքին, որ դեռ 2 օր առաջ, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց Հայաստանն Արցախին կապող միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղակայման մասին, սակայն իրադարձություններն այդքան էլ հարթ չեն ընթանում: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այն հատվածում` կամուրջի վրա, որտեղ Ադրբեջանը մեծ նախապատրաստական աշխատանք էր նախաձեռնել, աշխատանքները ընթանում են դադարներով, բավականին դանդաղ:
Ռուս խաղաղապահները փորձում են կանխել աշխատանքները, քանի որ ՌԴ-ի հետ քաղաքական բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, իսկ ՌԴ ԱԳ նախարարը դեռ մեկ ամիս առաջ հավաստիացրել էր, որ ադրբեջանական անցակետ չի լինելու:
Այդ ժամանակ խոսք էր գնում միայն ռենտգեն սարքի տեղադրման մասին, որով միայն բեռնատարներն էին ստուգվելու, սակայն Ադրբեջանը խառնել է խաղաքարտերը և փորձում է արագացնել գործընթացները, սակայն չսահմանափակվելով միայն ռենտգեն սարքի տեղակայմամբ:
Կհաջողիվի՞ ՌԴ-ին Ադրբեջանին հետ կանգնեցնել նոր արկածախնդրությունից և նրան վերադարձնել եռակողմ փաստաթղթի դաշտ, դժվար է ասել, սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված Ադրբեջանն ակնհայտ շտապում է:
Մյուս կողմից` անցակետի տեղակայման աշխատանքի հիմնական մասն Ադրբեջանն ավարտել է և մեծ է ռիսկը, որ կփորձի այն գործարկել»: