|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իմ և ողջ Լեգայի կողմից գրկում եմ մի ժողովրդի, որը կարողացել է հաղթահարել մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Իտալիայի փոխվարչապետ, Հյուսիսային Դաշինքի (Լեգա) քարտուղար Մատեո Սալվինին:
«Հանցագործություն, որը խլեց մեկուկես միլիոն կանանց, տղամարդկանց և երեխաների կյանք։
Ողբերգություն, որը շատ հաճախ անտեսվում է, որը պետք է հիշել և փոխանցել՝ չմոռանալու համար»,-նշել է նա, ապա հայերենով հավելել. «ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԸ»: