|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ջահերով երթն այլեւս դարձել է համազգային պայքարի միանասկանության երթ եւ շատ կարեւոր է մեր հայրենակիցների մասնակցությունն այս ծավալով:Այս մասին Ջահերով երթի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Հարցին, թե միգուցե պետք է ակցիա անցկացնել եւ չթողնել Փաշինյանի մուտքը Ծիծեռնակաբերդ, Սաղաթելյանն ասաց, որ պետք է չթողնել Փաշինյանի մուտքը կառավարության շենք:
«Կյանքը եւ ձփորձը ցույց տվեց , որ ավելի կազմակերպված պայքար է պետք եւ այս պահին մեր խնդիրը պետք է լինի՝ ժողովրդին պատրաստել ապստամբության»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ մարզեր այցելության ժամանակ իրենք նկատում են, որ տրամադրության փոփոխություն կա, սակայն իրենք խնդիր ունեն մարդկանց ոտքի հանելու եւ ճիշտ ուղիով տանելու համար: