|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Նախօրեին գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հավաքը տհաճ ելքով է ավարտվել` կուսակիցների միջեւ ծեծկռտուք է ծագել, դանակահարել են «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանին։ Նախօրեին Հայրապետյանը հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:
Մեր աղբյուրները նշում են, որ հրաժարականը պարտադրել է Բաբայանը: Բանն այն է, որ Հայրապետյանը հավաքի ժամանակ ընդհարվել է խմբակցության աշխատակից աղջիկներից մեկի հետ, ով Բաբայանի հեռավոր ազգականն է: Նա «ախչի»-ով է դիմել օգնականին, որից հետո աղջկա հայրն ու եղբայրն «ատչյոտ» են պահանջել, եւ թեժ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով: Արդյունքում ավելի շատ տուժել է պատգամավորը։ Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր վրա մահափորձ են կատարել՝ հայր եւ որդի հարձակվել են դանակով, փորձել են սպանել իրեն: Հայրապետյանին կպարտադրե՞ն վայր դնել մանդատը, Արցախում քիչ հավանական են համարում։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում