կարևոր
2557 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 17:17
Քաղաքական

Արցախի մեր կարիքավոր ժողովրդին Եկեղեցին օգնություն է ուղարկել և ուղարկում. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ էլ իր նվիրական պարտականությունն է դիտում օգտակարություն ունենալ մեր ժողովրդին հոգևոր խնամքի մատուցման, նրանց սոցիալական ծանր վիճակում գտնվելու պարագայում, սոցիալական աջակցության ցուցաբերման  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Այսօր, երբ կանգնած ենք իրողության մի նոր ցավալի երևույթի առջև, հոգետրավմայի այդ երևույթի առջև, որը տեսանելի է մեծ չափով մեր հասարակության մոտ, մենք նաև իրականացնում ենք նման գործունեություն, հուսանք, որ այդ ծրագիրը նույնպես առաջիկայում ավելի մեծ ծավալ կստանա և այդ իմաստով էլ եկեղեցականները, հոգեբանների հետ միասին կկարողանան ավելի օգտակար ծառայություն մատուցել մեր ժողովրդին, հոգեկան այդ անհնագիստ վիճակների մեջ գտնվող մեր հայորդիներին։ Իսկ երբ եղավ Լաչինի արգելափակումը, բնականաբար մենք անհանգստություն ապրեցինք այնտեղ ապրողների և ձեռնարկեցինք անմիջական սոցիալական աջակցություն հասցնել իրենց։ Այդ առիթով մենք նամակ հղեցինք մեր թեմակալներին աշխարհասփյուռ և հորդորեցինք, որ յուրաքանչյուրը որոշակի գումարով մասնակցի այդ ծրագրի իրականացմանը և անհրաժեշտ օգնություն կարողանանք հասցնել Արցախի մեր զավակներին։ Առ այսօր Արցախ փոխադրվել է 300 տոննա սննդամթերք, առաջիկայում էլ նախատեսվում է 100 տոննա նույնպես նմանատիպ օգնություն։ Մենք մեր բարձր գնահատանքն ենք բերում մեր թեմակալներին և նաև հայ բարեգործական ընդանուր միությանը, Բառնաբաս հիմանդրամին, բարեսիրական կազմակերպություն, ովքեր մեծապես աջակից եղան այս ծրագրի իրականացման գործում։ Աջակցություն ցուցաբերում են զոհվածների ընտանիքներին, վիրավոր մեր զավակների խնամատարության աշխատանքներին, հնարավոր կարելի աջակցությունը փորձում ենք մատուցել մեր կարիքավոր ժողովրդին»,- ասաց նա։