|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն 3 ժամից ավել է Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը: Այս մասին ահազանգում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Ըստ նրա` ակնհայտ է, որ նրանց հեռախոսները խլել են, զանգերին պատասխանում են ոստիկանության աշխատակիցները, ասում են հեռախոսները փողոցում են գտել։
«Թե ինչ է կատարվում ներսում, կարելի է առաջնորդվել երևակայությամբ, ինչպես միշտ։ Խմելու ջուր չեն տվել և այլն, եթե կան փաստաբաններ, որ կարող են այս պահին գնալ Կենտրոնի բաժին, շնորհակալ կլինենք», - նշել է իրավապաշտպանը։