կարևոր
3532 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-14 23:48
Հասարակություն

Ալեն Սիմոնյանի եղբորն ազատել են «Եվրոասֆալտ» ընկերության ղեկավարի պաշտոնից. Aravot.am

Ալեն Սիմոնյանի եղբորն ազատել են «Եվրոասֆալտ» ընկերության ղեկավարի պաշտոնից. Aravot.am

Aravot.am-ի տեղեկությունով՝ լրատվամիջոցների շարունակական ուշադրության եւ հրապարակումների պատճառով «Եվրոասֆալտ» սեփականատերերը որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել Ազգային ժողովի նախագահի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին:

Գործադիր մարմնի ղեկավար կազմը փոխվել է եւ գլխավոր տնօրեն է նշանակվել Լիլիա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել «Եվրոասֆալտ» ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար: Այս նոր պետական գնումը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ «Եվրոասֆալտ» կապվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված անձի՝ նրա կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ: Վերջինս ընկերության ղեկավարն էր:

Untitled.jpg (48 KB)

Untitled1515151.jpg (48 KB)