կարևոր
2701 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-14 14:21
Քաղաքական

Փաշինյանական ընտանիքը ինչ-որ ստատուսներ կգրի, Տեղ գյուղն էլ կմոռացվի․ Գեղամ Մանուկյան

Միշտ փորձում են քավության նոխազներ գտնել։ Միշտ փորձում են ամբողջ մեղքը բարդել ինչ-որ մեկի վրա։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Եթե ծառայողական քննությունը իրականցվում է և եթե հանում են հրամանատարին, նշանակում է ծառայողական քննությունը ավարտվել է, բայց երեկվա մեր փակ հանդիպումից կարելի է տպավորություն ունենալ, որ ծառայողական քննությունը չի ավարտվել, կամ ծառայողական քննություն ասածը իրականում հասարակության համար հերթական խայծն է, որ մի փոքր հանդարտեցնի, որովհետև ցավոք սրտի, ինչ-որ ժամանակ հետո տարբեր տեղեկատվական մանիպուլյացաներով իշխանությունը մոռացության է մատնելու նաև այս դրվագը։ Մեր հասարակության հիմնական պրոբլեմը ինստիտուցիոնալ հիշողության բացակայությունն է, մենք չենք հիշում երեկվա տեղի ունեցածը։ 2022թ․ գարուն, մեր խմբակցության Աննա Գրիգորյանի ահազանգը, որ Ներքին Հանդ գյուղում թշնամին եկել նստել է գյուղի վերևը, իշխանությունը ոչ թե փորձում էր հարցը լուծել, այլ՝ փորձում էր արդարանալ, ասելով, որ ադրբեջանցին անցած տարի էլ էր այնտեղ, ձյունը եկել էր, հետ էին գնացել։ Չեն բացատրում, որ եթե հետ է գնացել ինչու չես պահել։ Այդ օրերին գնացել ենք Սեյրան Օհանյանի հետ բարձրադիր դիրքում, դրանից հետո մեր զինվորը զոհվեց։ Հիմա, որ գնում եք Ներքին Հանդ , այդ ամբողջ հատվածը թշնամու տիրապետության տակ է, չեն հիշում չէ այդ Ներքին Հանդի դեպքը։ Ինչ-որ ժամանակ հետո դա էլ չեն հիշի, ինչ-որ ստատուսներ կգրի Փաշինյանական ընտանիքը, Տեղ գյուղն էլ կմոռացվի»,- ասաց նա։