կարևոր
2704 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-14 13:28
Քաղաքական

Թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե իշխանության ղեկին լիներ երկրի մասին մտածողը. Գեղամ Մանուկյան

Օրերս մեր գործընկերները այնտեղ էին, թշնամու առաջխաղացման հենց հաջորդ օրը, շատ հաճախ միասնականություն լինում է ընդանուր խնդիրների շուրջ, նպատակների շուրջ, և այս առումով ձևական միասնականություններ չեն լինում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Առաջին հերթին նպատակը լինում է խնդրի լուծումը, եթե այս կամ այն իշխանության հետ անհնար է հասնել խնդրի լուծմանը, փորձում ես հեռացնել այդ իշխանությանը, որովհետև հասկանում ես, որ ամեն օր այդ իշխանությունը բերում է նորանոր չարիքներ, նորանոր դժվարություններ, նորանոր զոհ, ինչպես եղավ Տեղ գյուղում։ Անզեն աչքով էլ երևում է, որ թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե իշխանության ղեկին լիներ երկրի մասին մտածող, գործողությունները ծրագրող, համակարգված գործողություններ իրականացնող անձնավորություն։ Տեղ գյուղում թշնամին այդքան առաջխաղացում չէր ունենա, քանի որ մեկ տարի առաջ արդեն հայտնի էր, որ ճանապարհը փոխվելու է Տեղ-Կոռնիձոր ուղղով և մեկ տարվա ընթացքում հնարավոր էր և՛ ամրաշինական աշխատանքներ, և՛ տեղակայման ամբողջական համալիր ծրագիր իրականացնել։ Ցանկացած մեկս, որ պարտադրված լինի վերջին վայրկյանին իր տանից փախնի ամենահարազատ առարկան հետը կվերցնի։ Ամենախորհրդանշականն է 30 տարվա մեջ մեր հայրենակիցները նկարվել են ազատ Արցախը ողջունում է Ձեզ ցուցանակի առաջ,երբ դու գիտես, որ ամսի մեկով հեռանում ես այդ հատվածից, մեկը չկար երկիրը սիրող, որ ասել այս ցուցանակը տանենք։ Տեղ գյուղի հետ կապված ամենախորհրդանշականը այդ ցուցանակը գերության մեջ թողնելն է»,- ասաց նա։