|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ազգային ժողովը 65 կողմ ձայնով փակ քվեարկությամբ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությանը։ Քավեարկությանը մասնակցում էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին խորհրդարանում տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում Մհեր Սահակյանը հարվածել էր Վլադիմիր Վարդանյանին։ Գլխավոր դատախազն ապրիլի 11-ին խորհրդարանում հանդես եկավ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությամբ։