|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱԺ-ում հավաքված են վախկոտ, թուլամորթ, ոհմակային տրամաբանությամբ շարժվող մարդիկ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։
«Տղայի ներկայությունը շատ անհարմարություն է պատճառում։ Որովհետև մի քանի օր առաջ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ-ում ՄԻՊ անդամի ընտրության թեկնածության ընթացքում, մունաթով ու մատ թափ տալով խոսելով, այդ տղան, իր ողջ կյանքում, եղե՞լ է մի դեպք, մինչ ԱԺ պատգամավոր դառնալը, որ որևէ մեկի հետ այդ նույն կերպ խոսել է։ Որ այդպես խոսում են, ինձ հետաքրքիր է ամբողջ կյանքում մինչ պատգամավոր դառնալը ու ամբողջ կյանքում, եղել է մի դեպք, որ այդպես խոսեն։ Ամոթ է ասել, բայց մի քիչ տղա եղեք»,- ասաց նա։