կարևոր
5164 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-10 10:48
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանի հանդիպումները Լոս Անջելեսում

Իշխան Սաղաթելյանի հանդիպումները Լոս Անջելեսում

Ապրիլ 7-ին ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի կազմակերպությամբ տեղի ունեցավ ընթրիք-հանդիպում ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ:

Մտերմիկ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կենտրոնական կոմիտեի անդամ Հովիկ Սալիպայի և ատենապետ Տարոն Տ. Խաչատուրյանի բարի գալստյան խոսքերից հետո, նաև իր ելույթով հանդես եկավ Իշխան Սաղաթելյանը, ով կարևորեց Սփյուռքում և Հայաստանում պայքարի շարունակականությունը:

Ապրիլ 8-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այցելել է Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Զավարյան կոմիտեության կենտրոն: Կրեսենտա հովիտի «Մհեր եւ Սաթիկ Տեր Հովհաննիսյան Երիտասարդական Կենտրոն»-ի հարկի տակ համախմբվել էին ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներ և պատանեկան միության ներկայացուցիչները: Երիտասարդները Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպման ժամանակ մոտիկից լսեցին նրա տեսակետներն Արցախի և ՀՀ-ի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Ապրիլի 9-ին Իշխան Սաղաթելյանը այցելեց Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ Զատկական արարողությունը նախագահում էր թեմի առաջնորդ Տ. Թորգոմ Սրբազան Տոնոյանը: Իշխան Սաղաթելյանին ուղեկցում էր կենտրոնական կոմիտեի պատուիրակությունը, որի մեջ մտնում էին Լևոն Պարոնյանը և Լաուրա Հակոբյանը:

Իշխան Սաղաթելյանի հաջորդ հանրային հավաքը և հանդիպումը կայանալու է երկուշաբթի՝ ապրիլ 10-ին՝ երեկոյան ժամը 7:30-ին, Բրբենքի «Բեշիր Մարտիրոսյան» երիտասարդական կենտրոնի մարզասրահում:

Հասցէն է՝ 75 E Santa Anita Ave, Burbank, CA 91502.