|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտգործնախարար Մևյլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Այս մասին Չավուշօղլուն ասել է Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Չավուշօղլուն նշել է, որ Անկարան անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի կնքումը:
Նա հավելել է նաև, որ Թուրքիան կշարունակի խորհրդակցություններն այս հարցի շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։