կարևոր
3337 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-05 13:38
Հասարակություն

9 ձեռնարկություններից 4-ում հայտնաբերել են 1 գրամի մեջ աղիքային ցուպիկ և տվել են ժամանակ՝ դրանք վերացնելու համար․ Խաչիկ Պողոսյան

9 ձեռնարկություններից 4-ում հայտնաբերել են 1 գրամի մեջ աղիքային ցուպիկ և տվել են ժամանակ, որ դա երկրորդ անգամ լվացվի և արտադրանք տրվի, իսկ կասեցում չի եղել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կաթնամթերք արտադրող ընկերությունների ասոցիացիայի նախագահ Խաչիկ Պողոսյանի ասուլիսը։

«Հայաստանը կաթի արտադրության գծով չի կարողանա իրեն պահել։ Չնայած, որ կառավարության տված թվերը լրիվ աբսուրդ են, մոտավորապես 40 տոկոս ավել թիվ են ներկայացնում վարչապետին։ Հայաստանը սովետի ժամանակ էլ այդքան չի արտադրել կաթ, որ կարողանա ապահովել բնակչության պահանջը։ Կաթի արտադրանքը սեզոնային բնույթ ունի։ Սեզոնային գործակիցը բավականին բարձր է, եթե ձմռանը մի տոննա կաթ արտադրվեց, ապա ամռանը դա դառնում է 7 տոննա կաթ։ Կաթի հիմնական մասը արտադրվում է մայիսից օգոստոս ամիսները, մնացած ամիսներին անասունը ցամաքում է և կաթի արտադրանքն էլ պակասում է։ Մեզ մոտ կարագը ներմուծվում է հիմնականում։ Մենք կաթի հումքը ներկրում ենք։ Վերջին 2 տարիներին սկսել ենք ներկրել նաև Իրանից սերի ներկրումը, դա բնական կաթնասեր է։ Այդ սերը գալիս են հիմնականում ձմռան ամիսներին և որոշ ձեռնարկություններ դա օգտագործում են թթվասերի արտադրության մեջ»,- ասաց նա։

Նրա խոսքով ներմուծելիս ստուգումներ են կատարվում, այնպես չէ, որ աչքերը փակ են բերում և չեն ստուգում։

«Կաթնամթերքի համար ռուսական ընկերությունը մարդ է ուղարկում այստեղ, գալիս են այդ ձեռնարկությունը նայում, իսկ եթե որոշ համակարգեր չունենան չի թողնի ներմուծում»,- ասաց ասոցիացիայի նախագահը՝ նշելով, որ ռուսական կողմը ժամանակավորապես կասեցրել է՝ ստուգումներ իրականացնելու նպատակով։