|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Դավաճանների բարեվարքությունն ու արժեքային համակարգը, երեսպաշտությունն ու պահելաձևը քննարկելն անիմաստ է, քանի որ դիմացինդ ավարտված դավաճան է:
Մի շարք բաներ կա անելու, դրանցից մեկը՝ լեգիտիմ ուժի կիրառումը առերես արեց Սահակյան Մհերը և երկրորդ՝ բարձր և վստահ և առերես որակել դավաճանին դավաճան, ինչն արեց Կարեն Մկրտչյանը, երրորդ՝ հավասարակշիռ և ճշգրիտ որակումներով առերես իրավաքաղաքական մերկացում, ինչն արեց Ղազարյան Էդգարը:
Այս երեք էպիզոդներով արդեն, «ժողովրդի իշխանությունը» անհավասարկշիռ ջղաձգումների մեջ է, ինչը ստիպում է նրանց սխալվել, դիցուկ մատաղ անել ոչ քաղաքական այլ ընտանեկան ֆիգուրներին, ինչն էլ իր հերթին ձախողվում է, «մատաղացուն» հրապարակավ հրաժարվում է դառնալ քաղաքական PR-ի մատաղացու:
Շարունակելի լինի տղերք...
P.S. Փաշինյանն այս իրավիճակից դուրս գալու երեք գործողություն ունի անելու:
1. ՔՊ-ին հրահանգել ընտրել Էդգար Ղազարյանին ՄԻՊ:
2. Նախաձեռնել Ալեն Սիմոնյանի հրաժարականի գործընթաց:
3. Տան գործերը կարգավորել և հետ բերել որդուն Րաֆֆու Սամվել դառնալու ճանապարհից:
Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ