կարևոր
2770 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 12:04
Քաղաքական

Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել. Աշոտ Փաշինյան

Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել. Աշոտ Փաշինյան

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ հակադարձելով Ալեն Սիմոնյանին․

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն ու Վարդան Ղուկասյանը (Դոգ) պնդում էին, թե Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։