կարևոր
3736 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-31 20:02
Հասարակություն

Քննչականի հայտարարությունը միակողմանի է. մինչ այս պահը ես նույնպես չեմ հարցաքննվել. Արծվիկ Մինասյան

Քննչականի հայտարարությունը միակողմանի է. մինչ այս պահը ես նույնպես չեմ հարցաքննվել. Արծվիկ Մինասյան

Դատապարտում եմ սույն թվականի մարտի 31-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարությունը: Այն ոչ միայն չի արտահայտում օբյեկտիվ իրականությունը, այլև պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Լինելով դեպքի անմիջական ականատես` հայտարարում եմ, որ մինչ այս պահը չեմ հարցաքննվել, հետևաբար հայտարարությունը միակողմանի է և նրանում տրված նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավելին՝ աղաղակող սուտ է այն փաստը, որ իբր Վլադիմիր Վարդանյանն իր տեղում նստած է եղել, ոչ մի սադրիչ գործողություն չի ձեռնարկել, առաջինը չի մոտեցել իր տեղում նստած Մհեր Սահակյանին և նաև այն, որ իբր Մհեր Սահակյանի ձեռքին եղել է որևէ առարկա, որով իբր վերջինս հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:

Հ. Գ. անթույլատրելի համարելով նման դեպքերի կրկնությունը, գտնում եմ, որ չպետք է խտրական մոտեցում լինի համանման դեպքերին, բայց, ցավոք, քաղաքական մեծամասնությունը զբաղված է էժանագին մանիպուլյացիաներով և իրականությունը խեղաթյուրելով:

Արծվիկ Մինասյան

ՀՅԴ ԳՄ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր