26 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
Հայաստանում չկա և չի կարող լինել, դիցուք, «Իշխանասարի հանրապետություն», «Տեղի հանրապետություն» և այլն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հետևաբար, միգուցե զգացական մակարդակում ընկալելի, բայց համակարգային առումով, ըստ իս, արմատապես անընդունելի այն մոտեցումը, թե «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է», չպետք է տեղ ունենա մեզանում։
Թուրքը եկել է մեր հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն, որովհետև Հայաստանը միասնական օրգանիզմ է, այլ ոչ թե միմյանց հետ կապ չունեցող գյուղական և քաղաքային համայնքների կոնգլոմերացիա, և հնարավորության դեպքում ոչնչացնելու է բոլորիս անխտիր, անկախ նրանից, որ ոմանք հեզորեն կմեկեն իրենց վզերը կտրելու, իսկ մյուսները կընկնեն միայն վերջին փամփուշտը կրակելուց հետո։»