կարևոր
2788 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-26 12:42
Քաղաքական

Վահագն Խաչատուրյանն ու՞մ է խնդրել Թուրքիայի հաղթանակից ստացած իր դրական հույզերը փոխանցել անգլալեզու ողջ հանրությանը․Ղազարյան

Վահագն Խաչատուրյանն ու՞մ է խնդրել Թուրքիայի հաղթանակից ստացած իր դրական հույզերը փոխանցել անգլալեզու ողջ հանրությանը․Ղազարյան

Հանրապետության նախագահի Վահագն Խաչատուրյանը, ով Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն էր հայտնում Արցախի շրջափակման ժամանակահատվածում Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար, Twitter-ում անգլերենով գրառում է արել և իր ստացած դրական հույզերի համար շնորհակալություն է հայտնել ոչ միայն հայ, այլև նրանց հաղթած թուրք ֆուտբոլիստներին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Էդգար Ղազարյանը։

«Հ.Գ. Նախագահի պաշտոնական կայքի իր կենսագրության բաժնում, ոչ մի հիշատակում չկա Վահագն Խաչատուրյանի օտար լեզուների տիրապետելու մասին, ուստի հարց է առաջանում, թե նա ու՞մ է խնդրել Թուրքիայի հաղթանակից ստացած իր դրական հույզերը փոխանցել անգլալեզու ողջ հանրությանը»,- գրել է նա։