կարևոր
2245 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-22 14:30
Քաղաքական

Թող Սահմանադրական դատարանը իր իսկ աշխատողին գնահատական տա խախտում եղել է, թե՝ ոչ․ Սեյրան Օհանյան

Պայմանավորված մեր կողմից կազմված դիմումի իրավական հիմքերի և փաստական հանգամանքների անխոցելիությամբ, այսօր իշխանությունը, իրեն բնորոշ գործելաոճով փորձում  է մեր հանրությանը ներկայացված հարցերից, շեղել տարբեր ուղղություններով։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայսատան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Փոխանակ առաջ նայելու, նորից հետո է նայում, չհասկանալով, որ այսօրվա ամբողջ պատասխանատվությունը օրինականության իր ձեռքում է գտնվում, անդրադառնալով տարբեր անձերի ապօրինի գույքի բռնագանձմանը, ոչ մեկ չի խուսափում դատական գործընթացներից, քննություններից և այլն, և ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին վիրավորելու, ընդ որում մեր առաջնորդին, բոլորը գիտեն՝ ով ինչ է  արել։ Մինչդեռ իշխանության այս վարքագիծը ուղղված է ներկայացված հարցի սահմանադրական դատաքննությանը խոչընդոտելուն։ Մենք չենք դատում և դատապարտում Սեդա Սաֆարյանին, առաջարկում ենք խնդիրը դարձնել Սահամանադրական դատարանի քննության առարկա, այն նույն  դատարանի, որի անդամների զգալի մասին հենց դուք եք ընտրել։ Մենք ասում ենք , որ Սեդա Սաֆարյանը խախտել  է անհամատեղելիության պահանջները և առաջարկում հարցի քննարկումը փոխանցել Սահմանադրական դատարանին։ Դա ձեր կողմից ձևավորված Սահմանադրական դատարանն է, այն պետք է արդարադատություն իրականացնի։ Հենց դատարանի խնդիրն է մասնագիտական վերահսկողության  նպատատակը։ Ինչ ենք մենք ասում  նախագծով, ասում ենք, որ Սեդա Սաֆարյանը խախտում է թույլ թվել, դրան դուք համաձայնում եք, բայց ասում, որ խախտումը ձևական է, տեխնիկական։ Մենք ասում ենք, որ ձեր կողմից օրենքներում կատարած փոփոխությունները հակասում են իրար, դրան նույնպես համաձայնում եք, բայց չեք փորձում շտկել։ Շատ դեպքերում թմբկահարում եք, որ դատարանների անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ եք, հիմա հարցը խախտման մասին է, հարցը ուղղարկենք Սահմանադրական դատարան, դատարանը թող դրա վերաբերյալ եզրակացություն տա, ի՞նչի ենք փորձում այսօր մանիպուլացնել։ Դրա համար «Հայաստան» դաշինքը այսօր ևս մեկ անգամ կոչ է անում, որպեսզի կողմ քվեարկեն, թող Սահմանադրական դատարանը իր իսկ աշխատողին գնահատական տա խախտում եղել է, թե՝ ոչ»,- ասաց նա։