|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատելով մի խումբ նախարարների և նրանց փոխարեն նշանակելով նորերի։
Արցախի նախագահի հրամանագրով Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է Արցախի գյուղատնտեսության նախարարի պաշտոնից, գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը:
Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը:
Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Վիլենի Համբարձումյանին:
Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Լևոնի Հայրիյանն ազատվել էր Արցախի ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Սամուրկայի Խաչատրյանին, իսկ Վահրամ Ռուդիկի Առաքելյանն ազատվել էր Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից: