կարևոր
2995 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-06 14:55
Քաղաքական

ՊՆ նախկին շենքի բնակիչներին զրկել են ընտանեկան նպաստներից․ Գառնիկ Դանիելյան

ՊՆ նախկին շենքի բնակիչներին զրկել են ընտանեկան նպաստներից․ Գառնիկ Դանիելյան

ՊՆ նախկին շենքի բնակիչներից ահազանգում են, որ զրկվել են ընտանեկան նպաստներից։

Տպավորություն է, որ ամեն ինչ արվում է առանց այդ էլ առանց տանիքի մնացած մարդկանց կյանքը էլ ավելի դժվարացնելու, նոր խնդիրներ ստեղծելու ուղղությամբ։

Սիրելի հետևորդներ, ինչպես նկատել եք, բնակիչների խնդիրներով զբաղվում եմ առաջին իսկ օրվանից։

Բազմաթիվ հարցեր եմ ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բնակիչների սոցիալական կարիքների գնահատման և աջակցության ծրագրերի վերաբերյալ։

Այսօր ևս մեկ հարցադրում եմ արել նպաստներից զրկելու գործընթացի վերաբերյալ։

Կարծում եմ, որ մեր հայրենակիցներին նպաստների տրամադրումը պետք է շարունակվի՝ մինչև նոր բնակավայրերում հաշվառվելը։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ