|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգային ժողովում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի միջև քննարկումների արդյունքում ստորագրվել է հուշագիր, որի համաձայն ստեղծվել է Միջկուսակցական համակարգող մարմին (ՄՀՄ):
Հուշագիրը արձանագրում է, որ «միջկուսակցական համակարգող մարմինը խորհրդատվական կառույց է, որտեղ քննարկվելու են Արցախի քաղաքական դաշտի ընթացիկ ու սպասվող զարգացումները և անհրաժեշտության դեպքում եզրակացություններ ու առաջարկներ են ներկայացվելու համատեղ գործողությունների և միասնական դիրքորոշումների համար»:
Իր անդրանիկ նիստում ՄՀՄ որոշել է առաջիկա օրերին Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և արտաքին մարտահրավերների թեմայով խորհրդատվություններ անցկացնել Արցախում գործող քաղաքական ուժերի, հանրային տարբեր խմբերի ու առանձին անհատների հետ:
Միջկուսակցական համակարգող մարմինը ձգտելու է հանրային-քաղաքական տեսակետների և նոր գաղափարների համադրման կամ փոխանակման հարթակ դառնալ, որին, հիմնադիր քաղաքական ուժերից բացի, կարող են մաս կազմել նաև այլ քաղաքական ու հանրային միավորներ: