|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպումը տեւել է 2.5 ժամից ավելի: Մենք տեղեկացանք, որ պատգամավորների ու նախարարի միջեւ ակտիվ երկխոսություն է ծավալվել: Ինչպես նշել էինք, այդ հանդիպումը նախաձեռնվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, եւ խորհրդարան եկած նախարարին հարցեր են ուղղել նոր ստեղծված նախարարության աշխատանքի մասին եւս: Հետաքրքիր է, որ հարցուպատասխանի ժամանակ շատ են եղել հարցեր թմրամոլության դեմ պայքարի մասին:
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին ակտիվացել եւ որոշել է պարբերաբար նման հավաքներ կազմակերպել խորհրդարանում՝ հրավիրելով գործադիրի ներկայացուցիչներին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում