կարևոր
5257 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-26 16:29
Քաղաքական Աշխարհ

Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացումը կախված կլինի Կիեւին մատակարարվող հեռահար զենքի տեսակից. Շոյգու

Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացումը կախված կլինի Կիեւին մատակարարվող հեռահար զենքի տեսակից. Շոյգու

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զորքերի առաջխաղացման խորությունը, ի թիվս այլ բաների, կախված կլինի նրանից, թե ինչ հեռահար զենք կստանա Կիեւը արեւմտյան երկրներից, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Դա կախված է նրանից, թե ինչ զենք կտրամադրվի»,- կիրակի օրը ասել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։

Այսպես է Շոյգուն պատասխանել, երբ խնդրել են մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, թե որքան շատ հեռահար համակարգեր մատակարարի Արեւմուտքն Ուկրաինային, այնքան Ռուսաստանը կհեռացնի սպառնալիքներն իր սահմաններից:

Ավելի վաղ Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասել էր. «Որքան ավելի հեռահար արեւմտյան համակարգեր մտնեն Ուկրաինա, այնքան մենք ստիպված կլինենք հեռացնել սպառնալիքը մեր սահմաններից։ Դա բնական է»: