|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուկրաինայի հակամարտությունը, ըստ ամենայնի, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Televisión Española-ին տված հարցազրույցում։
Ստոլտենբերգը, սակայն, այս համատեքստում նշել է, որ «խաղաղության հասնելու միակ ճանապարհը Կիևին զենք մատակարարելն է»։
«Ըստ ամենայնի, այս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, բայց դա կախված է մարտի դաշտում ծավալվող իրադարձություններից ու իրավիճակից»,- ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ Ռուսաստանը խաղաղության չի պատրաստվում։
«Մենք ճիշտ հակառակն ենք տեսնում։ Հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակը ողբերգություն կլինի, դա վտանգավոր է նաև ՆԱՏՕ-ի համար»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։