կարևոր
4258 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-19 17:14
Աշխարհ Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի համապատասխանում Ֆրանսիայի գործողություններին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի համապատասխանում Ֆրանսիայի գործողություններին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հռետորաբանությունն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ չի համապատասխանում Ռուսաստանի հաղթանակի անընդունելիության և Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու մասին նրա հայտարարություններին։ Զախարովան այսպես մեկնաբանել է Մակրոնի խոսքերը Ռուսաստանի պարտության անթույլատրելիության մասին։

«Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է. դաշինքը բոլոր փաստաթղթերում Ռուսաստանին որպես հակառակորդ է սահմանել։ Փարիզը գուցե դիմադրել է, բայց ոչինչ անել չի կարողացել ու համերաշխություն հայտնեց դրան։ Զենքի մատակարարումը՝ Ռուսաստանի հաղթանակի անթույլատրելիության մասին հայտարարությունների ֆոնին որևէ այլ տրամաբանական եզրակացություն չի թողնում, բացառությամբ մի բանի՝ նրանք ցանկանում են, որ մենք պարտվենք», – գրել է Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իր երկիրը երբեք հանդես չի եկել և չի քարոզելու Ռուսաստանի պարտությունը։ Մակրոնի խոսքով՝ ոմանք կցանկանային «առաջին հերթին ջախջախել Ռուսաստանը» և «հարձակվել նրա վրա հենց ՌԴ-ի տարածքի վրա»։

«Սակայն դա երբեք չի եղել և չի լինի Ֆրանսիայի դիրքորոշումը», – ասել էր նա: Միաժամանակ Մակրոնը նաև կարծիք էր հայտնել, որ կողմերից ոչ մեկին չի հաջողվի ամբողջական հաղթանակի հասնել։