կարևոր
3229 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 13:50
Քաղաքական

Հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական դավադիր գործարքն են նախապատրաստում․ Աշոտյան

Հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական դավադիր գործարքն են  նախապատրաստում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի այսօրվա հայտարարությունը «խաղաղության պայմանագրի» մասին հայ ժողովրդի մեջքի հետեւում հերթական դավադիր գործարքի նախապատրաստում լինելիւց զատ նաեւ մեկ այլ դետալ է պարունակում։

Հիշեք դրա այս հատվածը. «Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այսինքն՝ առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»։

Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով։ Դե մնացածը պատկերացրեք, թե թուրքերի համար նման պորտապար պարելով հայ ժողովրդին ուր են ուզում հասցնել…»։