20 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 418.04 |
GBP | ⚊ | 488.12 |
GEL | ⚊ | 147.13 |
RUB | ⚊ | 4.21 |
USD | ⚊ | 392.6 |
ԱՄՆ-ի երկնքում օդային օբյեկտների հետ կապված միջադեպերը վկայում են դաշինքի երկրների հետախուզական ծառայությունների միջեւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Սա վտանգավոր գործունեության մոդել է... Սա ցույց է տալիս հետախուզական գերատեսչությունների միջեւ համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը», - ասել է նա։
Ըստ գլխավոր քարտուղարի՝ սա նաեւ ընդգծում է մեր օդային տարածքի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը ինչպես Հյուսիսային Ամերիկայում, այնպես էլ Եվրոպայում։ «Մենք առաջիկա նախարարական հանդիպմանը (ՆԱՏՕ-ի պաշտպանություն փետրվարի 14-15-ը) կքննարկենք նաեւ օդային համագործակցությունը՝ ավելի լավ մոնիթորինգ իրականացնելու եւ ՆԱՏՕ-ի օդային տարածքի ցանկացած խախտում հայտնաբերելու նպատակով», - հավելել է նա։
Նրա կարծիքով՝ օդային օբյեկտների հետ կապված միջադեպը վկայում է այս ոլորտում Ռուսաստանի եւ Չինաստանի ակտիվության աճի մասին։