կարևոր
5428 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 14:14
Քաղաքական Սփյուռք

Դաշնակցությունը եզակի է իր համաշխարհային երիտասարդական կուռ կառույցով․ Գոռ Մաթևոսյան

Ինչպես գիտեք ՀՅԴ-ի համաշխարհային երիտասարդական ամբողջ կառույցը հայ իրականության մեջ եզակիներից է, քանի որ, պետք է նաև ասեմ ցավալիորեն, նման ազգայի կառույցները և ազգային միավորները շատ ավելի քիչ են այս պահին, Դաշնակցությունը եզակի է իր համաշխարհային երիտասարդական կուռ կառույցով։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդական համագումարի աշխատանքների և արդյունքների ամփոփման մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ, Սյունիքում ՀՅԴ երիտասարդական գործիչ Գոռ Մաթևոսյան։

«Հնրավարություն ունեցա Բյուրոյի երիտասարդականի նախաձեռնությամբ իրականցել համագումար երիտասարդության հարցերով, ներմիութենական, Արցախի հիմնախնդիրների նաև մտահոգությունների վերհանման ամբողջական երիտասարդական միությունների հնարավորությունները չափելով, թե որքանով ենք մենք կարողանում մեր հնարավորությունները ներդնել Արցախի և Սյունիքի մեջ։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ և՛ Արցախը, և՛ Սյունքը վտանգված են և շատ կարևոր համարվեց, որ այս համագումարն անցկացվի Սյունիքում։ Կրկին անգամ վերանորոգեցինք մեր գաղափարը, որ մեր ամբողջ կառույցը՝ իր բոլոր կարողականությունները ներդնելու է Սյունիքի և Արցախի մեջ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ բոլորի համար գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ՀՅԴ երիտասարդությունը պայքարի առաջնագծում է եղել, բոլոր այն պայքարների, որոնք եղել են ազգայինի դեմ, Արցախի դեմ, մեր շահերի դեմ և ինչպես գիտենք նաև ՀՅԴ ամբողջական կառույցը նույն կերպ Սփյուռքում իր բոլոր ջանքերն է ներդրել այդ ապազգային երևույթների դեմ պայքարելու համար․

«Բյուրոյի երիտասարդական գրասենյակը և Հայաստանի երիտասարդական միությունը համատեղ 2021 թվականից նախաձեռնել է դեպի Սյունիք ծրագիրը։ Գործնական առումով կոնկրետ իր ամբողջ հնարավորություններն ու կարողականություններն է դնում Բյուրոյի երիտասարդական գրասենյակն ու Հայաստանի երիտասարդական միությունը Սյունիքի երիտասարդության և առհասարակ Սյունիքում ազգային դիմադրողական մթնոլորտ տեղծելու համար, ազգային գաղափարախոսության վերաարժևորման համար, քանի որ առանց ազգային մտածելակերպի անհնար է, առանց հստակ ուղղությունների թե ինչ է պետք անել Սյունիքում, ինչ է պետք անել, որ երիտասարդը մնա Սյունիքում, թե ինչու է պետք, որ երիտասարդը բիզնես դնի այնտեղ, երեխաներ ունենա, իրական ապագա կապի Սյունիքի հետ, որպեսզի չհայաթափվի Սյունիքը»,- ասաց նա։