կարևոր
3007 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 17:57
Քաղաքական

Թեմաներ, որոնք օրակարգային պետք է լինեն ազգային ուժերի համար. Կարեն Վրթանեսյան

Թեմաներ, որոնք օրակարգային պետք է լինեն ազգային ուժերի համար. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

• Արցախում, ՀՀ-ում և աշխարհում ինչ կարող են ու պետք է անեն ազգային ուժերը, ընդդիմությունը, հենց արցախցիները և համայն հայությունը ճգնաժամը լուծելու համար։ Չասեք, թե տարբերակ չկա. եթե իրական խնդիրը ճիշտ ձևակերպվում է, ապա լուծումները՝ թեկուզ ոչ ամբողջական, բայց գտնվում են։ Ինչ կարող ենք ու պետք է անենք ամեն մեկս՝ որպես հայեր ու ՀՀ քաղաքացիներ։

• Ինչպես հնարավորինս անցնցում ազատագրել Հայաստանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմից և վերականգնել հայկական պետությունը։ Անցնցումը կարևոր է, որովհետև տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում ներկայիս պայթյունավտանգ իրավիճակում ցանկացած սխալ քայլ կարող է այնպիսի ցունամի ստեղծել, որ կսրբի-կտանի մեր պետությունը։

• Մինչ Հայաստանի (ներառյալ Արցախի) ազատագրումն ինչպես պաշտպանել ամեն մեկիս իրավունքները թուրք-ադրբեջանա-նիկոլական եռյակի ոտնձգություններից։

• Ազգային պետություն. ինչպիսին ենք այն ուզում տեսնել։

• Հայաստանում և Հայաստանի շուրջ ներկայիս և գալիք սպառնալիքների հայտնաբերում, գնահատում, մշտադիտարկում։

• Դասերի սերտում. ինչը բերեց 2018-ին, ինչ եղավ 2018-ին, ինչ եղավ հետո, ինչ եղավ 2020-ից, ՀՓՇ, ընտրություններ, Դիմադրության շարժում ևն։ Առանց ապուշ մեղադրանքների, այլ սթափ ու սառը ուսումնասիրություններով, վերլուծություններով, եզրակացություններով։

Վերոնշյալ 6 կետերից զատ ինչ էլ քննարկվում է՝ ռեսուրսների (այդ թվում ամենաթանկ ու չվերականգնվող ռեսուրսի՝ ժամանակի) մսխոցի է, լինի դա օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների խեղկատակությունների վրա ղժժալը, իրար վրա ք*ք շպրտելը, թե՛ բոլոր այլ ղալմաղալները։