|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված, սույն զեկույցը՝ որպես այլընտրանքային զեկույց ուղարկել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։ Այն հասանելի է նաև Արցախի ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://artsakhombuds.am/hy/document/991