կարևոր
2995 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 13:23
Քաղաքական

Ո՞ր օրենքով է գլխավոր դատախազը կառավարության նիստին մասնակցում, վարչապետին զեկուցում․ Արծվիկ Մինասյան

Կարո՞ղ եք վկայակոչել օրենքի որևէ դրույթ, որը իրավունք է տալիս, կամ պարտավորություն է սահմանում գլխավոր դատախազին լինել Կառավարության նիստում, գլխավոր դատախազին՝ Կառավարության ղեկավարին զեկույց տալու և արդյո՞ք անկախություն հասկացությունը տվյալ դեպքում ձեր բերած կարգավորումները նպաստելու են, որ ավելի անկախ լինեք դուք։ Այս մասին ԱԺ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հարց ուղղեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Ո՞ւմից անկախ լինեք։ Դուք այդպես էլ չվկայակոչեցիք գեթ մեկ շահերի բախման օրինակ։ Եթե կա՝ ասեք, հակառակ դեպքում դա միջանձնային հարաբերությունների հարց է։ Ես լավ հիշում եմ տիկին Մանասյանը որտեղ է եղել, ինչ գործունեություն է ծավալել, ինչով է պայմանավորված եղել ներկա դատախազի և ակադեմիայի ռեկտորի միջև հարաբերությունները, բայց դրանք բոլորը միջանձնային հարաբերությունների հարց է։ Կարող եք շատ հանգիստ փնտրել համացանցում և կտեսնեք ամեն ինչ»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ երկու առաջարկություն արեց, բայց դրանք ոչ մի անդրադարձ չեղավ։

«Իմ հարցադրումը շատ պարզ էր․ Այսօրվա սահանադրական կարգավորման շրջանակում դուք համարում եք, որ իրավաչափ է, եթե պետքական շահ հասկացությունը այդ կերպ մեկնաբանեք դուք, այդ կերպ օրենքով ներկայացնեք, եթե համոզված եք դրանում՝ ինչո՞ւ սահմանադրական փոփոխություն կամ առաջարկ չեք անում։ Այս հարցը նաև Գործադիր իշխանությանն է վերաբերվում։ Մինչև Ձեզ այս պաշտոնին նշանակելը ձեր մեկնաբանությունները նո՞ւյնն են եղել, կա՞ ինչ-որ վկայություն, հրապարակված տեսակետ»,- ավելացրեց պատգամավորը։