կարևոր
4207 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-28 00:01
Հասարակություն

Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջ են քաշում ինչպես իշխող ՔՊ խմբակցության ներսում, այնպես էլ մի շարք արտաքին ուժեր․ Հովհաննիսյան

Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջ են քաշում ինչպես իշխող ՔՊ խմբակցության ներսում, այնպես էլ մի շարք արտաքին ուժեր․ Հովհաննիսյան

Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Քրիստինե Գրիգորյանին ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար նշանակելու մասին հայաստանյան ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները հիմք ունեն։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

«Որքան ինձ հայտնի դարձավ, Գրիգորյանի թեկնածությունն առաջ են քաշում ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում, այնպես էլ մի շարք արտաքին ուժեր, որոնք էական ազդեցություն ունեն Փաշինյանի ռեժիմի վրա։

Կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կիմանանք ԱՀԾ-ի ղեկավարի ճշգրիտ անունը»,- գրել է Հովհաննիսյանը: