կարևոր
3655 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-27 15:45
Տարածաշրջան

Իրանը հայտարարում է` Ադրբեջանի դեսպանատան վրա են հարձակվել անձնական դրդապատճառներով

Իրանը հայտարարում է` Ադրբեջանի դեսպանատան վրա են հարձակվել անձնական դրդապատճառներով

Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարները քննարկել են ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակումը։

Իրանի արտաքին գործերի և ներքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ահմադ Վահիդին այսօր կայացած հանդիպումից հետո հաստատել են, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը անձնական դրդապատճառներով է եղել։

ԻԻՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ այդ կապակցությամբ անվտանգության անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել դիվանագիտական առաքելության բնականոն աշխատանքը շարունակելու համար:

«ԱԳ և ՆԳ նախարարներ Աբդոլլահիանն ու Վահիդին քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված հարձակման նպատակներն ու դրդապատճառները։ Դատելով ցուցմունքներից և նախնական դիտարկումներից՝ տղամարդը հարձակումն իրագործել է անձնական դրդապատճառներով», - նշված է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վերջին օրերի հակաադրբեջանական արշավն է հրահրել հարձակումը։ Բաքուն հայտնել է դեսպանատան անձնակազմին տարհանելու մտադրության մասին և վճռական պահանջ ներկայացրել Իրանին, այն է` գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակման պատվիրատուներին։