|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարդու իրավունքների պաշտպանը Կրթության միջազգային օրվա առթիվ նամակ է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրենին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում:
Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Արցախի կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի միտումնավոր խափանումներին և դրանց հետևանքով երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների խախտմանը:
Պաշտպանը նշել է, որ անընդունելի է միջազգային հանրության կողմից ցուցաբերած անգործունյա վերաբերմունքը, որը հանգեցնում է Արցախի տասնյակ հազարավոր երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների կոպիտ խախտմանը, և կոչ արել նշված կազմակերպություններին և դերակատարներին կոչերից և դատապարտումներից անցնել կոնկրետ հասցեական քայլերի և հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին 1989թ. կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին:
Նամակի ամբողջական տարբերակին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: