կարևոր
3298 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-21 13:30
Քաղաքական

Սրանք տոնական լույսերով փաթեթավորում են իրենց թալանը, որպեսզի հարիֆները գլխի չընկնեն, թե ինչն ինչոց է․ Անդրանիկ Թևանյան

Սրանք տոնական լույսերով փաթեթավորում են իրենց թալանը, որպեսզի հարիֆները գլխի չընկնեն, թե ինչն ինչոց է․ Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հայտարարությունը․

«Պետության զավթումը․ քայլարած բանդայի էությունը և մեր անելիքը

______________________________________________

2018–ին Հայաստանում տեղի է ունեցել պետության զավթում։

Սա համաշխարհային քրեագիտության դասագրքերում հայտնվելու անհրաժեշտ պատմություն է։ Հանցավոր խմբի կողմից թալանվել է ոչ թե առանձին բնակարան կամ խանութ, այլ մի ամբողջ երկիր են մտել՝ ներսից։ Դրա համար էլ «եզին երիդիկից» են հանում․ Հայաստանն ու Արցախը հանել են աշխարհաքաղաքական աճուրդի։

Պետության զավթման գործընթացը արյան լճերով է ուղեկցվում։ Սա արդեն մտում է առանձնապես ծանր հանցագործությունների մեջ՝ պետական դավաճանության ուղեկցությամբ։

Սա խոսում է այն մասին, թե ինչքան թույլ է եղել Հայաստանը, որ քայլարած մարդկանց մի հանցավոր խմբակ կարողացել է զավթել այն, բայց սա այլ խոսակցության թեմա է։

Նիկոլենք հանցավոր խումբ են։ Նպատակը՝ թալանի դեմ պայքարի լոզունգներով թալան իրականացնելն է։

«Գողի գլխավոր զենքն իր հարգալից վերաբերմունքի ու սիրո ցուցադրությունն է զոհի նկատմամբ»,– ասվում էր հայտնի ֆիլմում։ Նիկոլենք հենց այդ բանաձևով էլ առաջնորդվում են։ Իրենք սիրում են բոլորին, խոնարհվում են բոլորի առաջ, հպարտանում բոլորով՝ զուգահեռաբար թալանելով ու մահվան բերան ուղարկելով բոլորին։

Սրանք նաև մատնոցֆռցնոցիի տեխնոլոգիան են կիրառում։ Ճոխ լույսերով զարդարում են քաղաքը, պլպլան թվեր են ներկայացնում բանակի մասով, ելակ են ցույց տալիս միամիտներին, որպեսզի կարողանան խաղի մեջ ներքաշել նրանց ու տակից թալանն իրականացնել։ Դե իսկ թալանի ընթացքում կեղծ թիրախներ հրամցնելը՝ գողոնը մարսելու և հանցանքի հետքերը կորցնելու համար է իրականացվում։

Օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքը, որին զոհ գնացին մեր զինվորականները, սրանց հերթական հանցագործությունների արդյունքն է։ Այդ ողբերգությունը ցույց տվեց, թե ինչպես են սրանք «բարեփոխել» բանակը։ Ու ամեն ոլորտում էլ նույն վիճակն է՝ պլպլան լույսեր, պոպուլիզմ, թալան, մահեր։

Սրանք տոնական լույսերով փաթեթավորում են իրենց թալանը, որպեսզի հարիֆները գլխի չընկնեն, թե ինչն ինչոց է։

Երեկվա աղքատ տղաներն ու աղջիկները պետությունը զավթելուց հետո մեծահարուստներ են դարձել։ Նայեք սրանց երեկվա ու այսօրվա նկարներն և անգամ անզեն աչքով կնկատվեն թալանի մասշատբները։ Դա տեղի է ունեցել ստի, կեղծիքի հեղափոխության՝ պետության զավթման արդյունքում։ Ասֆալտի, ելակի, «կոռուպցիա չկա»–ի մասին պատմող շոուներն իրենց իրական էությունն ու նպատակները թաքցնելու համար են։

Աշխարհին հայտնի են բազմաթիվ խոշոր հանցագործություններ՝ բանկերի կողոպուտի, խոշոր հիմնարկների թալանի, սերիական մարդասպանների պատմություններ, բայց որ հանցավոր խումբը մի ամբողջ պետություն «կտրի», մի ամբողջ սերունդ կրակի բերան տա, ձեռքը մտցնի պետբյուջեի մեջ, 120 հազարին ու անհրաժեշտության դեպքում նաև 3 միլիոնին հանձնելու միջոցով փրկագին վճարի, թերևս, առաջին անգամ է։

Նիկոլական իշխանությունը մեր համազգային ամոթն է ու խայտառակությունը։ Հայ ժողովուրդը շատ ծանր գին է վճարում պետություն կառուցել չկարողանալու համար։

Այդ ամոթից ու խայտառակությունից մաքրվելը մեծ գին, ջանք ու ապաշխարանք է պահանջելու բոլորիցս։ Եթե այսքանից հետո քարտեզի վրա մնացինք, ապա մեծ ինքնամաքրում պետք է անցնենք ու հետագայում մեծ հաջողություն կունենանք»։