|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Սովորաբար ԱԺ արարողակարգի, արտաքին կապերի վարչության մասնագետները գործուղվում են ԱԳՆ-ից եւ ազատվելով՝ վերադառնում ԱԳՆ։ ԱԳՆ-ից ԱԺ է գործուղվել Ալեքսանդր Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի նախկին պատասխանատուն։ 2019-ին Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, որ նա ինչ-որ պայուսակ է փոխանցել Ալիեւի օգնականներից մեկին, հետո հերքեցին, թե պայուսակը վարչապետի աշխատակազմի արարողակարգի նախկին պետ Մանվել Ավետիսյանին է փոխանցել։
Բայց Մխիթարյանը Փաշինյանի մոտ 1 տարի էլ չաշխատեց` հունիսին նշանակվեց, ապրիլին ազատվեց, պաշտոնանկության տարբեր վարկածներ շրջանառվեցին: Մեկն Աննա Հակոբյանի եւ Մեհրիբան Ալիեւայի հանդիպման մասին արտահոսքն էր, մյուսը՝ 2019-ին, քառօրյայի տարելիցի ժամանակ վարչապետի այցը Եռաբլուր պատշաճ չկազմակերպելը, երբ կառավարության անդամները շարված չէին դիմավորել նրան։ Գուցե սրանով է պայմանավորված, որ նա միայն 3 ամսով է նշանակվել ԱԺ արարողակարգի պետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։