|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իմ միակ մտահոգությունն այս պահի համար Արցախի ճանապարհի բացումն է, մեր արցախցի հայրենակիցների ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ով չցանկացավ պատասխանել իր նկատմամբ հարուցված քրեական գործին:
Հարցին, թե իր արդյոք դիվանագիտական ճանապարհով պետք է բացվի ճանապարհը, նա պատասխանեց. «Ճանապարհը պետք է բացվի, ինչ միջոցներով եւ ինչ եղանակով, դա արդեն աշխատանքի արդյունք է: Իհարկե, առաջնահերթությունը դիվանագիտությանն է»:
Այլ հարցերի նա չպատասխանեց:
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրված Դավիթ Տոնոյանի գործով: Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահումների գործով։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։
Աղբյուրը՝ NEWS.am