|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպում է անցկացրել ՌԴ ԶՈւ գլխավոր հրամանատարների հետ՝ հատուկ ռազմական գործողությունների համատեղ խմբավորման աշխատանքների շրջանակներում Զինված ուժերի թվաքանակը մինչև 1,5 միլիոն զինծառայողի հասցնելու նպատակով։
«Ռուսաստանի Դաշնության նախագահը որոշել է զինված ուժերի թիվը հասցնել 1,5 միլիոն զինծառայողի», - ասել է Շոյգուն պաշտպանության նախարարության ղեկավարության նիստից հետո:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ռազմական անվտանգությունը, նոր սուբյեկտների և երկրի կարևորագույն օբյեկտների պաշտպանությունը կարող է ապահովվել միայն զինված ուժերի հիմնական կառուցվածքային մասերի ուժեղացմամբ։
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` օգոստոսի 25-ի թիվ 575 հրամանագիրը` ՌԴ զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին։