19 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 418.04 |
GBP | ⚊ | 488.12 |
GEL | ⚊ | 147.13 |
RUB | ⚊ | 4.21 |
USD | ⚊ | 392.6 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի կողմից արդեն մեկ ամիս Արցախի Հանրապետության բլոկադայի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում են մնացել մեծ թվով արցախցիներ, որոնք չեն կարողանում հասնել իրենց տուն, իրենց ընտանիքներին: Նրանց մի զգալի մասը ներկայումս Սյունիքի մարզում է: Բնական է, որ այդ մարդիկ ունեն խնդիրներ, կարիքներ, այդ թվում՝ կացարանի, սննդի և այլն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ կարիքների բավարարման առումով բավական մեծ դերակատարում ունեն մարզի ձեռնարկությունները, ի մասնավորի հանրապետության ամենախոշոր հարկ վճարող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Սյունիքի մեր աղբյուրի փոխանցմամբ, Սյունիքում մնացած արցախցի մեր հայրենակիցների կարիքների բավարարման ճանապարհին մարզպետարանի կողմից ներկայացվող խնդիրները ԶՊՄԿ-ի կողմից կյանքի են կոչվում:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Սյունիքի մարզպետարան: Մարզպետի օգնական Արմինե Ավագյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Հիմնական գումարը փոխանցողը կառավարությունն է, ինչպես նաև մարզի խոշոր ձեռնարկություններից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Աժդանակ» ու «Քարավան» ՍՊԸ-ները։ Այս ընկերությունները ներդրում են կատարել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամում, և այնտեղից գումարներն ուղղվել են այդ նպատակին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում