կարևոր
2587 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 12:57
Քաղաքական

Իրավական պատասխանատվությունն Ադրբեջանինն ու ՌԴ-ինն է. Հայաստանը չունի որևէ պարտավորություն․ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին

Իրավական պատասխանատվությունն Ադրբեջանինն ու ՌԴ-ինն է. Հայաստանը չունի որևէ պարտավորություն․ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասին

«Ես չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք»,-հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե՝  եթե մինչև հունվարի 10-ը չբացվի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։

«Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու ոչինչ չկա։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց ես կուզենայի, որ ավելի ընդհանրական և խորը հասկանանք տվյալ իրավիճակի համատեքստը։ Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով  Հայաստանի կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ հնարավորինս միջազգային մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում։