կարևոր
4957 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-09 15:30
Հասարակություն

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Հայտնի են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

 15.01.2023 թ. - «Քիմիա»,  «Ռուսաց լեզու»

 22.01.2023 թ.  - «Օտար լեզուներ»  

 29.01.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»

 04.02.2023 թ. - «Մաթեմատիկա»

 05.02.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

 12.02.2023 թ. - «Հայոց պատմություն»,  «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն՝ Երևանում և մարզերում:

Ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: