|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված մնալ Լաչինի միջացնքի փակման առնչությամբ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Կարպենտերը։
«ԱՄՆ-ն մտահոգված է մնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն երեք շաբաթից ավելի` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։ Շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը՝ այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը»,-գրել է նա։