|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։ Տոնին ընդառաջ աղոթքս մեկն է՝ անվտանգություն՝ հայրենիքիս, համերաշխություն՝ հայ ժողովրդին և ամենակարևորը՝ սեր ու հարգանք միմյանց նկատմամբ։
Թող որ Քրիստոսի Ծննդյան օրը ջերմությամբ և սիրով լցնի բոլորիս օջախներն ու սրտերը, Աստծո օրհնությամբ՝ թող խաղաղություն թևածի մեր երկրում։
Վստահ եմ՝ մենք՝ հայերս, ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն՝ դիմակայելու այս դժվարություններին և շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն ազատ ու բարեկեցիկ Հայաստանի և Արցախի։
Աստված պահապան մեր ազգին ու հայրենիքին»։