|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելի շուրջ 3 տասնյակ նախարարներ և Կնեսետի պատգամավորներ շնորհավորական նամակ են հղել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին և խորհրդարանի անդամներին՝ Իսրայելում դեսպանատան բացման կապակցությամբ։ Ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամական ավանդական կապերը, հրեա պաշտոնյանները նամակում ընդգծել են, որ «Իսրայելն ու Ադրբեջանն ընդհանուր թշնամի ունեն և դա Իրանն է»։ Ի թիվս Թեհրանի հասցեին կոշտ մեղադրանքների, հրեական կառավարության և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները նշել են, թե Իրանը փորձում է «ադրբեջանական «Հզբալահ» ստեղծել»։
«Այաթոլլահի ռեժիմը, որը դաժանաբար սպանում է սեփական ժողովրդին և խրախուսում ահաբեկչությունն ամբողջ աշխարհում, հակասեմական քարոզչություն է իրականացնում՝ Ադրբեջանի ժողովրդին հանելու համար միջազգային ասպարեզում հարգված աշխարհիկ իշխանությունների դեմ»,- ասվում է նամակում։