կարևոր
3265 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-26 20:18
Քաղաքական

Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար, դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է. Երվանդ Վարոսյան

Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար, դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է. Երվանդ Վարոսյան

Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելով ԲԴԽ-ն չփաստեց արդարադատության մահը Հայաստանում։ Դա փաստված է արդեն վաղուց։

Բայց Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար, այն էլ շիտակ ու հայրենանվեր գործունեության համար, դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է։ Իսկ անբարոյականությունը ցմահ խարան է։

Հ.Գ. Այս խարանի տակ մնացին նաև Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի առիթ ու պատճառ դարձած փաստաբանները, ովքեր Ռուբեն Մելիքյանի արդար գնահատականին ուղիղ պատասխանել անկարող, ընտրեցին նրա ընտանիքին խփելու տարբերակը։

Շնորհավորում եմ Աննա Փիլոսյանին։ Աստված բոլորիս մեր սրտով տա։

Երվանդ Վարոսյան

Փաստաբան

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲԴԽ-ն այսօր բավարարել է ԱԱՆ-ի միջնորդությունը ու Արցախի նախկին ՄԻՊ, ներկայումս ակտիվ իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող Ռուբեն Մելիքյանի կնոջ՝ դատավոր Աննա Փիլոսյանի նկատմամբ կիրառել ամենախիստ պատժի տեսակը՝ դադարեցնելով նրա լիազորությունները։