կարևոր
2995 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-24 12:01
Հասարակություն

Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում․ որոշ հատվածներում առկա է մերկասառույց և մառախուղ

Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում․ որոշ հատվածներում առկա է մերկասառույց և մառախուղ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։